Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Գյումրիի 432 ընտանիքի համար մտադիր են ոչ թե բնակարաններ կառուցել, այլ՝ ԲԳՎ տրամադրել. շահառուները դեմ չեն, բայց... 2014-08-28   1606     

Գյումրիի 432 ընտանիքի համար մտադիր են ոչ թե բնակարաններ կառուցել, այլ՝ ԲԳՎ տրամադրել. շահառուները դեմ չեն, բայց...

Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և կառավարության կողմից շահառու ճանաչված վերջին՝ 432 ընտանիքի համար պետությունը մտադիր է ոչ թե նոր բնակարաններ կառուցել, այլ՝ բնակարանների գնման վկայագրեր (ԲԳՎ) տրամադրել։ Այս առիթով շահառունների շրջանում հարցում է անցկացվել և պարզվել է, որ բնակիչների մոտ 60%-ը կողմ է նոր բնակարանների գնման տարբերակին, որովհետև դրանով ժամանակ կշահեն։

 

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը Tert.am-ի հետ զրույցում նախ հստակեցրեց, որ ծրագիրն իրականացնելով, ոչ թե բոլոր անօթևանների բնակարանային խնդիրներն է լուծվում, այլ ընդամենը հաշվառման անցած 432 անօթևաններինը։ «Այսինքն՝ խոսքը գնում է ոչ բոլոր անօթևանների բնակարանային խնդիրների լուծմանը։ Մենք անօթևանների ցուցակում հաշվառված դեռ 1000 ընտանիք էլ ունենք, դրան գումարած 3000 չհաշվառված ընտանիք»,- ասաց նա։

Անդրադառնալով Կառավարության առաջարկին, Թումասյանը նշեց, որ իրենք խոսել են հարցվածների գրեթե կեսից ավելիի հետ. «Մոտավորապես հետևյալ տարբերակն է՝ մտավախություն կա, որ նախկինի նման կստացվի, երբ տալիս էին սերտիֆիկատ և ասում էին՝ գնա գլխիդ ճարը տես, բայց քանի որ սերտիֆիկատը տալիս են՝ պահանջարկն էլ է բարձանում, թանկանում են բնակարանների գները, և մարդիկ չէին կարողանում գնել։ Նախորդ անգամ արդյունքում ստացվեց այնպես, որ գումարը ծախսեցին այլ նպատակների համար ու կրկին մնացին անօթևան։ Այդ խնդիրը չգիտեմ, առաջիկա 1000 տարում, երևի թե, հնարավոր չի լինի լուծել, մոտ 1800-ից 3000 ընտանիք այդ խնդրի պատճառով դարձավ առանց հաշվառվելու անօթևան։ Այդ պատճառով հիմա մենք ԲԳՎ-ին համաձայնելով առաջարկում ենք, որ եթե անորակ եք կառուցելու, լավ է բնակարան գնեք, բայց հետևյալ ձևով. Կառավարությունը ստեղծի մի գործակալություն կամ հանձնարարի տեղական իշխանություններին գնեն բնակարաններն ու վիճակահանությամբ տրվեն շահառուներին»,- նշեց նա։

Վահան Թումասյանի խոսքով՝ լավագույն տարբերակը կլինի, եթե իշխանությունները խառը տարբերակն ընտրեն. «Այսինքն՝ այն ընտանիքները, որոնք ի վիճակի են ավելի լավ բնակարան գնել, այդ ընտանիքներին տրամադրի ԲԳՎ, ովքեր կարող են պետության տված գումարին ավելացնել և գնել օրինակ սեփական տուն, իհարկե այդ ամենը հանձնաժողովի արդյունքում ստուգվի։ Երկրորդը խումբը, որոնք ուզում են շատ արագ բնակարան ստանալ, նրանք համաձայն են ԲԳՎ տարբերակին, բայց որ պետությունն ինքը գնի և բախշի և երրորդ խումբը, որոնք չեն շտապում և ուզում են, որ նոր բնակարան կառուցվի, նրանց համար բնակարանաշինությունը շարունակվի»։

Վահան Թումասյանը միաժամանակ շեշտեց, թե որպեսզի առհասարակ լուծվի բոլոր անօթևանների բնակարանների ապահովման խնդիրը, ապա բացի վերը նշված երեք խմբերից պետք է երկուսն էլ ընդգրկել. «Չորրորդը դա համայն հայության, միջազգային տարբեր կազմակերպությունների, սփյուռքի ներգրավմամբ բարեգործական սկզբունքներով կամ նվիրատվության սկզբունքներով, բնակարանաշինության կամ գնման տարբերակն է, իսկ հինգերորդը տարբերակը, բնակարանների գնման սոցիալական տարբերակը, այսինքն՝ ոչ սեփականության իրավունքով»,- ասաց նա։

Վերջնական խնդիրը լուծելու հեռանկարը «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահը մոտ ապագայում չի տեսնում. «Որովհետև աղետի գոտին այլևս մոդայիկ չէ, 25-26 տարի է անցել, բայց համայն հայության սոցիալական և անօթևանության խնդիրները, եթե ամբողջն իրար գումարենք՝ սկսած Քեսաբից մինչև սահմանամերձ գյուղերը, որոնք մի քիչ շոուի է վերածվել, նույնիսկ դրանց 10%-ը չի կազմի այն խնդիրների, որոնք կան Շիրակի մարզում և հատկապես՝ Գյումրի քաղաքում։ Որովհետև հայ մարդը սիրում է մոդայիկ խնդիրներ, իսկ աղետի գոտին արդեն մոդայիկ չէ, այն դեպքում, երբ 4000 ընտանիք սովի է մատնված, ապրում է բաց երկնքի տակ։ Աղետի գոտու խնդիրը ոչ միայն իշխանությունների համար է գլխացավանք դարձել, այլև՝ համայն հայության, բայց խնդիրը կա, ու հարցը վերջնական լուծելու համար մնում է կամ ասեն այս 100-200 դոլարը վերցրեք գնացեք Հայաստանից, կամ խնդիրը լուծեն, ու մարդիկ մի քիչ պայման ունենալով ապրեն իրենց երկրում»։

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե 432 ընտանիքի բնակարան տրամադրելու հարցի լուծումը դեռևս քննարկման փուլում է և նկատեց, թե հարցվածների 2/3-ի կարծիքը հաշվի առնելով՝ ինքն էլ կողմ է, որ հարցը լուծվի ԲԳՎ-ի միջոցով։

«Ես էլ եմ կողմ, որ ԲԳՎ լինի, որովհետև դա երկար խոսելու թեմա է, բնակարանների ավելցուկ կա, ժամանակի խնայում և այլն և այլն։ Իսկ որ բնակիչները վախենում են գների հետ կապված խնդիր կլինի, նախարարը նաև վարչապետը հանձնարարել են, որ ուշադիր լինեն, որպեսզի հանկարծ չլինի այնպես, որ քաղաքացին չկարողանա բնակարան ձեռք բերել, նաև գների հարցում էլ կնայեն նորմալ գին լինի։ Կլինի այն գինը, որ կա քաղաքում»,- ասաց նա։

Հարցին. թե ինչպես է վերաբերվում այն առաջարկին, որ պետությունը գնի այդ բնակարանները, մարզպետը հակադարձեց. «Չէ՛, պետությունը չի գնի, մի քիչ ուրիշ ձևով կարվի, սերտիֆիկատը կտրվի մարդկանց, մարդը կգնի, կտեղեկացնի, որ կատարել է գնումը, նոր այդ ժամանակ գումարը կհատկացվի»։ Իսկ թե չի կիսում շահառուների մտահոգությունը, որ պահանաջարկը կբարձրացնի բնակարանների գները, Ֆելիքս Ցոլակյանը նշեց, թե պահանաջարկը միանգամից չի մեծանա. «Այնպես կարվի, որ մեծացումը չլինի, իսկ պահանջարկը մենք հաշվարկ ունենք, որ այնքան ինչքան պետք է, այդքան ազատ բնակարաններ կան»։

Իսկ թե կլինի այնպես, որ ցանկացողների համար կկառուցվեն բնակարաններ՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց. «Չէ, մեծամասնության կարծիքը լսել և անել ավելի ճիշտ կլինի, որովհետև երբ նրանք, ովքեր գրել են ուզում են կառուցել, գրել են ինչի համար՝ շատերը հավանաբար գրել են, որովհետև չգիտեն ինչքան գումար պետք է տան, կասկածներ են լինում, թե չէ ուրիշ բան չեմ կարծում, որ իրենք էլ կողմ չլինեն դրան։ Եթե արդեն լինի հստակ պլան, ինձ թվում է նրանք էլ կողմ կլինեն, և խնդիր չի լինի»։

Մարզպետը համաձայնվեց, որ նույնիսկ այս 432 ընտանիքի խնդիրը լուծելով անօթևանների խնդիրը չի լուծվում. «Չէ, ուղղակի նրանք, ովքեր երկրաշարժից տուժել են ու նրանց անունները կան ցուցակներում, նրանց հարցը ամբողջովին լուծվում պրծնում է, բայց ասել, որ Շիրակի մարզում բնակարանային խնդիր չկա, սխալ կլինի։ Բավական լուրջ բնակարանային խնդիրներ կան, որովհետև շատ անօթևաններ կան, բայց նրանց չեն համարվում երկրաշարժից տուժածներ, իհարկե հերթացուցակներ չկան դրանց մեջ, բայց կա մարդկանց ցանկ, ովքեր բնակարան չունեն, բայց բնակարանի կարիք ունեն։ Նրանց թիվը բավական մեծ է»,- ասաց նա։

Իսկ թե մոտ ապագայում այս խնդրի լուծումն ինչպես են տեսնում, մարզպետը պատասխանեց. «Նրանց խնդիրը լուծելու համար առայժմ խոսք լինել չի կարող։ Պետք է սկզբից լուծել ցուցակում եղածների հարցը, հետո նոր զբաղվել մյուսներով։ Դա ավելի շատ արդեն քաղաքապետարանի խնդիրն է դառնում»։

tert.am

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: