Թափուր աշխատատեղ «Շալե-Գյումրի» սրճարանում 2018-02-05   1714

 

«Շիրակ կենտրոնը» նախատեսում է «Շալե-Գյումրի » սրահում հիմնել սրճարան: 
Այդ նպատակով հայտարարում է հետևյալ թափուր աշխատատեղերի համար ընդունելություն`
Խոհարար-1տեղ
Խոհարարի օգնական-1տեղ
Բարմեն 2 տեղ 
Մատուցող-2 տեղ
Հավաքարար-2 տեղ
 

Աշխատելու ցանկություն ունեցող, համապատասխան մասնագիտական փորձ ունեցող անձիք, սույն թվականի փետրվարի 20-ից մինչև մարտի 1-ը պետք է համապատասխան դիմում և կենսագրական ուղարկեն «Շալե-Գյումրիի» chaletgyumri@gmail.com էլեկտրոնային հասցեով, կամ փետրվարի 20-ից մինչև մարտի 1-ը, աշխատանքային ժամերին դիմեն «Շիրակ կենտրոնի» գրասենյակ:

Դիմողները կհրավիրվեն անհատական հարցազրույցների, ընտրված թեկնածուների հետ կկնքվեն ծառայության մատուցման պայմանագրեր: 
Աշխատանքային առաջին 3 ամիսները կհամարվեն որպես վճարովի փորձաշրջան:
 

Հասցեն` Գյումրի, Սախարովի հրապարակ, Մ. Խորենացի փողոց 50/4
Հեռախոս՝ 095-521-522

 

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: