Հայտարարություն 2014-04-15   530

«Շիրակ կենտրոնի» նախագահ` Վահան Թումասյանի, «Գյումրիում առկա անօթևանության, ժամանակավոր կացարաններում ծայրահեղ վիճակում հայտնված միայնակ տարեցների, ընդհատված բնակարանաշինության և Մուշ-2/2 շինարարությունում ընդգրկված աշխատակիցների չվճարած աշխատավարձերի խնդիրները» թեմայով մամուլի ասուլիսը տեղի կունենա ապրիլի 18-ին, ուրբաթ օրը ժամը 12:00-ին, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում (Գյումրի, Պուշկինի 96, հեռ 5-06-22):

Մամուլի ասուլիսին նաև կմասնակցեն Մուշ-2/2 թաղամասի շինհրապարակի անվտանգության աշխատակիցները՝ իրենց չվճարած աշխատավարձերի խնդիրն արծարծելու նպատակով: Լրագրողներին, ինչպես նաև սույն թեմայով շահագրգիռ անձանց հրավիրում ենք մասնակցելու մամուլի ասուլիսին:

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: