Խոսքի ազատության օր-2014 2014-03-20   564

Հարգելի բարեկամ,

Դուք հրավիրվում եք մասնակցելու Խոսքի Ազատության Օրվա հերթական հանդիսությունը, որը տեղի է ունենալու մարտի 25-ին` ժամը 14-ին Գյումրու Կինո «Հոկտեմբերի» դահլիճում: Նախատեսվում են պարգեւատրումներ եւ հյուրասիրություն:

Խոսքի Ազատության Օրը ավանդաբար նշվում է Գյումրիում մարտի 25-ին` սկսած 2008 թվականից, այն օրվանից, երբ համաժողովրդական հանգանակության եւ զորակցության շնորհիվ հնարավոր եղավ պաշտպանել տեղական ԳԱԼԱ հեռուստաընկերությունը իշխանությունների աննախադեպ հարձակումից եւ փրկել եթերազրկումից:

Անցյած տարիներին Խոսքի ազատության օրվա հանդիսությունների ժամանակ պարգեւատրվել եւ խրախուսվել են մոտ երկու տասնյակ լրագրողներ, հասարակական գործիչներ ու զանգվածային լրատվամիջոցներ, այդ թվում.

2013թ.- Լրագրող Զարուհի Մեջլումյանը` իրավապաշտպան թեմաները լուսաբանելու համար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` հրապարակախոսության համար, լրագրող Գրիշա Բալասանյանը ` հետաքննական լրագրության համար, PanArmenian.net կայքի Ֆոտո բաժինը` օպերատիվ, որակյալ ֆոտոլրագրության համար, քաղաքացի Լենա Նազարյանը` հասարակական գործունեության համար: Հայկական Կարիտասից հատուկ պարգեւատրվել է www.shirakcentre.org կայքը եւ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն` սոցիալական խնդիրները լուսաբանելու համար, Հայկական Կարիտասից հատուկ պարգեւատրվել է լրագրող Սառա Խոջոյանը` կրոնական խնդիրները լուսաբանելու համար:

2012թ.-Լրագրող Վահան Իշխանյանը (համշենահայության մասին հոդվածաշար), քաղաքացիական ակտիվիստ Լալա Ասլիկյանը, լրագրավաճառ Արա Հայրիկյանը, դատավոր Ռուբեն Ափինյանը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (նախագահ`Աշոտ Մելիքյան):

2011թ.-բնապահպան Ինգա Զարաֆյանը (բնապահպանական լրատվություն, www.ecolur.am կայք), լրագրողներ Լարիսա Փարեմուզյանը (www.hetq.am), Անուշ Մարտիրոսյանը եւ Սաթենիկ Կաղզվանցյանը («Ազատություն» ՌԿ).

2010թ.-լրագրող-հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը («Կանաչը եւ Սեւը» գրքի հեղինակ), լրագրողներ` Ոսկան Սարգսյանը («Քամուտ» ՀԸ, «Տեսանկյուն» թերթ, www.hetq.am) եւ Արմենուհի Վարդանյանը (ԳԱԼԱ ՀԸ), ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, www.7or.am կայքի ծաղրանկարների շարքը, www.lragi.am եւ www.hetq.am կայքերը:

Հանդիսության մուտքն ազատ է:

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: