«Ոչ մի երեխա հագուստ չունենալու պատճառով չպետք է դպրոցից դուրս մնա» 2013-09-29   531

«Շիրակ կենտրոնը» ամերիկահայ բարերար Էլվիստ Մադաթյանի հովանավորությամբ, «Միասին կարող ենք» ծրագրի շրջանակներում շարունակում է օգնություն ցուցաբերել անօթևան և անապահով ընտանիքների երեխաներին: Ծրագիրը կրում է «Ոչ մի երեխա հագուստ չունենալու պատճառով չպետք է դպրոցից դուրս մնա» խորագիրը: Բարեգործական երկարաժամկետ ձեռնարկի շրջանակներում Շիրակի մարզի անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների երեխաներին տրամադրվելու են անհրաժեշտ հագուստ և կոշիկներ, որպեսզի վերջիններս դրանց բացակայության պատճառով չզրկվեն դպրոց հաճախելու և կրթություն ստանալու հնարավորությունից:Հայրենակիցներ, թեև այս պահին մեր կազմակերպությունն ունի Շիրակի մարզի սոցիալապես ծանր պայմաններում ապրող հարյուրավոր ընտանիքների ու ծնողազուրկ երեխաների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, այնուամենայնիվ եթե տեղյակ եք Շիրակի մարզում ապրող նման երեխաների մասին, խնդրում ենք նրանց հետ կապվելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ուղարկել մեր կազմակերպության info@shirakcentre.org, shirakcentre@rambler.ru էլեկտրոնային հասցեներից որևէ մեկով:

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: