Անուն Ազգանուն Գումարի չափը
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Ուխտագնացություն ի պաշտպանություն հայալեզու կրթության 2010-09-02   1491


Կիրակի, սեպտեմբերի 5-ի առավոտյան մի շարք հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիական նախաձեռնություններ անցկացնելու են ուխտագնացություն դեպի Օշականի սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի`  հայ դպրության հայր Մեսրոպ Մաշտոցի գործին մեր հավատարմությունը ևս մեկ անգամ փաստելու նպատակով:


Այսօր, երբ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված տխրահռչակ նախագծերով աննախադեպ սրությամբ վտանգվում է մայրենի լեզվով կրթվելու հայ երեխայի իրավունքը և հայ ինքնության արդիականացման հնարավորությունը, առավել քան կարևորվում է Մաշտոցի գործունեության խորհուրդը:
Հայոց լեզվով դպրության հազարվեցհարյուրամյա պատմությունը նրա  պարբերական նորացման վկայությունն է: Այսօր ևս այն ունի բավարար հիմքեր` համապատասխանելու իր ժամանակի պահանջներին և նորանալու, բայց ոչ երբեք օտարալեզու դառնալու գնով:

Միևնույն ժամանակ, ուխտագնացութան մասնակիցները ցանկանում են ընդգծել 21-րդ դարում ի հայտ եկած նոր մարտահրավերներին արձագանքելու և լեզվի ժամանակակից խնդիրները լուծելու անհրաժեշտությունը:

Ժամը 13:00-ին ուխտագնացության մասնակիցները Երևանում միանալու են «Հանուն հայալեզու կրթության» կարգախոսով անցկացվելիք երթին, որը կմեկնարկի Մատենադարանի մոտ և Մաշտոցի պողոտայով կձգվի դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի:

Ուխտագնացությանը եւ երթին կարող են միանալ բոլոր այն քաղաքացիները, ովքեր կիսում են վերը նշված մտահոգություններն ու գաղափարները:

Ժամանակացույց և նշումներ
Ժամանում  Օշական` սեպտեմբերի 5-ին, 10:00:
Ժամանում Երեւան Մատենադարան` 12:30
Երթի սկիզբ` 13:00
Տրանսպորտային հարցերը հարկ է լուծել ինքնուրույն:
Ուխտագնացության մասնակիցներ
«Արարատ ռազմավարագիտական կենտրոն» ՀԿ
«Դեմոկրատիա այսօր» ՀԿ
«էԼԲԱ» (էլեկտրոնային բովանդակության ասոցիացիա)
Իրանահայեր լրատու ցանց
«Լեզվի ժողովրդական տեսչություն» քաղաքացիական նախաձեռնություն
«Հայազն Երիտասարդների Միաբանություն» ՀԿ
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի
«Ձեռք» երիտասարդական կրթական ՀԿ
«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» հասարակական նախաձեռնություն
«Նոր պահպանողական շարժում» ՀԿ
«Շիրակ Կենտրոն» ՀԿ
«Սարդարապատ» շարժում
«Սերունդ» ՀԿ

 

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: