Անուն Ազգանուն Գումարի չափը
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 50000.00 AMD
Tiroui Melkonian 100000.00 AMD
Tiroui Melkonian 81.00 AMD
Hamo Jeretsian 100000.00 AMD
Rima Aivazian 120000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Jack and Anny Yaghdjian 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Misak Sargsian 100000.00 AMD
Իդա Ենգոյան 20000.00 AMD
Hamo Jeretsian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 7777.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Արեգ Զոհրաբյան 100000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100000.00 AMD
Misak Sargsian 60000.00 AMD
Misak Sargsian 50000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Anna-Sona Minasyan 80000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 2000.00 AMD
Նայիրի Թնկրյան 40000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 5000.00 AMD
Թամարա Գևորգյան 50000.00 AMD
Sona Hovagimian-Minasyan 80000.00 AMD
Anahit Marutyan 20000.00 AMD
Anna Minasyan 80000.00 AMD
Vahan Pokhsraryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Anzhela 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Vrezh Papazyan 1999.00 AMD
Arev 5000.00 AMD
Anna Amirkhanyan 125000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Arev 5000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 10000.00 AMD
Sofiya Bagdasaryan 10000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Elisabeth Boursalian 200000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 1000.00 AMD
Ida Yengoyan 25000.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD
Անանուն նվիրաբերություն 100.00 AMD

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
THANK YOU FOR CHARITY

Բարեգործության պատուհան / Charity window

Ցանկանում եք՞ կատարել անանուն նվիրաբերություն
Do you want to make a donation anonymously?
10,000 20,000 50,000 100,000 200,000

Բլոտի ազգային լիգայի (ԲԱԼ) հիմնադիր ՀԱՄԱԳՈՒՄԱՐ 2010-12-15   1939

Հաստատվել է Բլոտի Ազգային Լիգայի Հիմնադիր համագումարում
2010 թվի դեկտեմբերի 24-ին, Գյումրիում

«ԲԼՈՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԼԻԳԱ » ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԻԾ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
2010 ԹՎԱԿԱՆ

1.      Բլոտը հինավուրց եւ կայացած թղթախաղ է:
2.      Բլոտը պատմության ընթացքում փոփոխվել է եւ կարող է փոփոխվել:
3.      «Բազար-Բլոտ» թղթախաղը «Բլոտ» թղթախաղի տարատեսակ է: «Բազար բլոտ» տարատեսակը, անցած 35 տարում, մեծ մասայականություն վայելելով, դարձել է որպես Բլոտի գերակա խաղատեսակ:
4.      Այս Վարքականոնում «Բազար Բլոտ»-ը հայտարարվում է «Բլոտ», իսկ մյուս տեսակները կարող են հիշատակվել իրենց մանրամասն անուններով, ինչպես օրինակ` «Բլոտ 2 հոգու համար» կամ «Բլոտ 3 հոգու համար» ու այլն, կամ կարող են չհիշատակվել:
5.      Բլոտի բոլոր հայտնի եւ առայժմ անհայտ տարատեսակները համարվում են խաղային արժեքներ եւ մտավոր ժառանգություն:
6.      Բլոտը տրամաբանության, հնարամտության, խորամանկության, իմաստնության, բնազդի, ներըմբռնման, խելքի, հիշողության, գիտելիքի, մրցության, խորահմտություն (էրոդիցիա) եւ տրամադրության համադրությամբ ժամանցի տեսակ է:
7.      Բլոտը ինտելեկտուալ արժեք է: Այս արժեքին կարող է դավանել եւ/կամ բլոտ խաղալ ցանկացած բանական էակ, անկախ սեռից, տարիքից, ռասայից, ազգային կամ էթնիկական պատկանելությունից, մարդկային կամ քաղաքացիական ազատության աստիճանից, առողջական վիճակից կամ դավանանքից, բնակության վայրից կամ անօթեւանության տեսակից, պաշտոնից կամ զբաղվածությունից, սոցիալական դիրքից, քաղաքացիությունից կամ քաղաքացիության բացակայությունից:
8.      Բլոտում մրցակիցների միջեւ արգելվում է խաղի հետ կապված որեէ գրավ կամ խաղադրույք` որեւէ ելքով հաղթանակի կամ անավարտ խաղի. ֆինանսական, թանկարժեք մետաղների կամ քարերի, անշարժ կամ շարժական գույքի տեսքով եւ այլն:
9.      Բլոտի ազգային լիգայի Վարքի Ատյանը անդամությունից զրկում է ցանկացած մրցակցած զույգի, ով Բլոտ է խաղացել կամ խաղում գրավով կամ խաղադրույքով:
10.  Բլոտում մրցակցած զույգերն ազատ են հյուրասիրության հրավիրել միմյանց եւ այլոց: Հյուրասիրության պարագան խաղի մասնակիցը կարող է հայտարարել միայն խաղի ավարտից հետո: Հյուրասիրության պարագան խաղի ընթացքում հայտարարելը հավասարազոր է գրավով կամ խաղադրույքով բլոտ խաղալուն, ինչը համարվում է անպատվություն մրցակիցների, մրցավարների, Բլոտը հարգողների նկատմամբ եւ արգելվում է այս կանոնադրությամբ:
11.  Բլոտում արգելվում է հուշումը (իշմար կամ նշմար), խարդախությունը, կեղծիքը, խաբեութունը:
12.  Բլոտում հուշումը (իշմար կամ նշմար) հավասարազոր է խարդախության:
13.  Բլոտում թյուրիմացություններ համարվում են այն բոլոր խաղային եւ հաշվարկային սխալները եւ/կամ վրիպումները, որոնց մասին ակնհայտ է սխալվողի կամ վրիպողի այնպիսի մեղայականը, որն ընդունելի է մրցակիցների եւ հավանական մրցավարների համար որպես բավարար ափսոսանք կամ զղջում:
14.  Բլոտում արգելվում է թյուրիմացությունը մեկնաբանել որպես խարդախություն կամ կեղծիք կամ խաբեություն, հավասարապես այնպես, ինչպես արգելվում է խարդախությունը կամ կեղծիքը կամ խաբեությունը մեկնաբանել որպես թյուրիմացություն:
15.  Բլոտում ծխելը կարգավորվում է ՀՀ գործող օրենսդրությամբ, իսկ օրենսդրությամբ չկարգավորվող դեպքերում բլոտում ծխելն արտոնվում է միայն բոլոր մրցակիցների, հնարավոր մրցավարների միաձայն համաձայնության դեպքում, եթե առկա է օդափոխման բոլորի համար բավարար համարվող հնարավորություն:
16.  Խաղի ընթացքում ծխելու արգելքի պարագայում խաղը մրցակիցներից կամ հնարավոր մրցավարներից ցանկացած մեկի պահանջով, խաղափուլից հետո կարող է ընդմիջվել ծխելու համար նախատեսված 7 րոպե տեւող ընդմիջումով: Ծխելու ընդմիջումները չեն կարող լինել ավելի հաճախ, քան 30 րոպեն մեկ անգամ:
17.  Խաղը կարող է ընդմիջվել 5 եւ ավելի րոպեով մրցակիցներից կամ հնարավոր մրցավարներից մեկի պահանջով.
18.  Բլոտ խաղի ժամանակ մրցակիցները, մրցավարները եւ մրցակիցների դիրքերի երկրաչափական կենտրոնից 3 մետր շառավղով շրջագծով տեղավորված մարդիկ
չեն ուտում որեւէ բան,
չեն հանում կոշիկները եւ/կամ գուլպաները, եթե այդպիսիք ունեն իրենց հագին
չեն հանում վերնաշապիկը կամ անդրավարտիքը, եթե այդպիսիք ունեն իրենց հագին
չեն երգում որեւէ եղանակով, չեն սուլում, անջատում են բջջային հեռախոսների ձայնը, իսկ խաղի հեռուստատեսային նկարահանումների ժամանակ անջատում են նաեւ հեռախոսի էներգասնուցումը, չեն աղմկում 30 դեցիբելից ավել:
19. Բլոտ խաղի ժամանակ մրցակիցները կարող են խաղին զուգահեռ. ծամոն ծամել` առանց չլմփոցի, չոպ ծամել` անաղմուկ, անաղմուկ խմել ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային, գազալցված կամ առանց գազալցման, սառույցով կամ առանց սառույցի ըմպելիք,
20. Բլոտի խաղասեղանին կարող են լինել առավելագույնը 32 խաղաթուղթ, խաղաթղթերի տուփ, 1 նոթատետր կամ 1 թերթ թուղթ, 1 գրիչ, մինչեւ 4 հատ ժամացույց, մինչեւ 8 հատ բաժակ:
21. Բլոտի սեղանը սփռոցածածկ չի կարող լինել, կարող է լինել մահուդապատ:
22. Հրապարակային խաղերի ժամանակ խաղացողը կարող է իր քայլը ձգել ոչ ավելի երկար, քան մրցակիցները կհասցնեն 3 հատ անեկդոտ պատմել: Այդ անեկդոտների պատմումից հետո քայլ չկատարելու դեպքում խաղի պարտություն է գրանցվում անեկդոտները պատմող զույգի օգտին:

Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Հոդվածներում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «Շիրակ կենտրոնի» տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրակազմը չի կրում պատասխանատվություն: